News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին բարձրացնել Ինջիրլիկ ավիաբազայի գործածման հարցը, նաեւ քննարկել այդ ավիաբազա գերմանացի պատգամավորների մուտքի արգելափակումը Թուրքիայի կողմից։ Այս մասին Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիլեը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սա լուրջ իրավիճակ է։ Այն թույլ չի տալիս, որ Թուրքիայի ու Գերմանիայի միջեւ երկխոսությունը զարգանա»,- ասել է նա։ «Կարծում եմ, որ մենք կկարողանանք քննարկել այս հարցը վաղը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- հավելել է Գերմանիայի փոխկանցլերը։

Բեռլինի ու Անկարայի հարաբերությունների վատացման հերթական ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները գերմանական կառավարությանը հայտնել են, որ Բունդեսթագի պատգամավորներին թույլ չեն տա մտնել Ինջիրլիկ։ Ի պատասխան Բեռլինը հայտնել է, որ մտադիր է այլընտրանք գտնել Թուրքիայում տեղակայված ստորաբաժանումների համար, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ արեւմտյան կոալիցիայի գործողությանը։ Որպես առաջնային տարբերակ դիտարկվում է զինվորականներին Հորդանան տեղափոխելը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ