News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բրազիլիայում 272 կիլոգրամանոց ու 1․3 մ բարձրությամբ հսկայական զմրուխտ են հայտնաբերել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զմրուխտը գտել են 20 օր առաջ Բաիյա նահանգում ու վաճառել անհայտ գնորդի։ Գնորդի իրավաբանը հայտնել է, որ քարի սեփականատերը մտադիր է այն ցուցադրել գրադարաններում ու թանգարաններում։

Սա այդ տարածքում հայտնաբերված երկրորդ խոշոր զմրուխտն է։ Նախորդը 2001-ին էին գտել, այն ավելի ծանր էր ու արժեր ավելի քան 300 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ