News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումը ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարելու նոր վճռականություն սերմանեց իմ մեջ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը պատիվ է ամբողջ կյանքի համար։ Ես լքում եմ Վատիկանը ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարելու ավելի մեծ վճռականությամբ»,-հայտարարել է Թրամփը։

Հռոմի պապ Ֆրանցիոսկոն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ գլխավորապես Մերձավոր Արեւելքում ։ Այս մասին հաղորդել է Սուրբ գահի կնիքների ծառայությունը՝ ամփոփելով քահանայապետի եւ ԱՄՆ առաջնորդի հանդիպումը։ Թրամփի Ֆրանցիսկոսի հետ երես առ երես հանդիպումը տեւել է 30 րոպե։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ