News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 Փորձագետների կանխատեսումներով արդեն 2017-ին Գերմանիան կկարողանա առաջին անգամ առաջ անցնել Մեծ Բրիտանիայից որպես Եվրոպայի գլխավոր ներդրումային հարթակ, գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը։ Առայժմ 2016-ի տվյալներով օտարերկրյա կոնցեռնները ավելի շատ Մեծ Բրիտանիայում են ներդրումներ արել։

 Ernst & Young աուդիտորական ընկերության գերմանական բաժանմունքի ղեկավար Հուբերտ Բարտը վստահ է, որ շուտով, մասնավորապես 2017-ի ընթացքում, այդ վարկանիշը կփոխվի։ «Շատ բան է վկայում այն մասին, որ այս տարի Գերմանիան կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի տեղը որպես Եվրոպայի գլխավոր ներդրումային հարթակ»,- ասում է նա։

Նրա խոսքով, գալիք Բրեքսիթը ու Միացյալ թագավորության համար դրա բացասական հետեւանքները դեռ չեն հասցրել անդրադառնալ 2016-ի վարկանիշի վրա, առավել եւս որ հանրաքվեն կայանացել է հունիսի վերջին ու միայն մի քանի ամիս առաջ է վերջնականապես հասկանալի դարձել, որ Մեծ Բրիտանիան անցկացնելու է Բրեքսիթի կոշտ տարբերակը։ «Ընկերությունները ստիպված կլինեն պատրաստվել դրան,- շեշտել է Բարտը,- Արդյունքում շատ օտարեկրյա կոնցեռններ  ներդրումներ կանեն այլ երկրներում»։

Մինչդեռ դեռ նոյեմբերին Ernst & Young-ը հարցում է իրականացրել միջազգային կոնցեռնների թոփ մենեջերների շրջանում՝ իրենց ընկերությունների համար «Բրեքսիթի» զանազան հետեւանքների թեմայով։ Պարզվում է, որ յուրաքանչյուր յոթերորդ ընկերությունը հիմամ տածում է Մեծ Բրիտանիայից հեռանալու մասին, ընդ որում որպես տեղափոխման հավանական վայր հենց Գերմանիան են նշում, հավելում է Sueddeutsche Zeitung-ը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ