News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հայուհին դատի է տվել Ֆրեզնոյի ծերանոցին՝ մեղադրելով աշխատակիցներին իր տարեց հորը  սխալ խնամելու մեջ, ինչը հանգեցրել է նրա մահվանը։

Վիջինիա Թոմասյանը հայց է ներկայացրել California Armenian Home ծերանոցի դեմ, ուր հունվարի 5-ին ընդունվել է նրա հայրը՝ 98 տարեկան Ռալֆ Թոմասյանը, հայտնում է norcalrecord.com-ը։ Դստեր խոսքով, ծերանոցում նրա հոր վիճակը սկսել է վատանալ։ Նրա մոտ մշտական փորկապություն է սկսվել, մինչդեռ նրան ընդամենը ասպիրին են տվել։

Փետրվարի 13-ին Ռալֆ Թոմասյանին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։ Նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիի խցանում։ Նա մահացել է հոսպիտալիզացման հաջորդ օրը՝ աղիի խցանման ու դրա հետ կապված ինֆեկցիայի պատճառով։

Հայցվորը պահանջում է փոխհատուցում վճարել իրեն, այդ թվում փոխհատուցել փաստաբանի ծառայությունները ու դատական ծախսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ