News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է կոշտ պատասխան տալ խռովարարներին եւ ռազմական դրություն է սահմանել Մինդանաո կղզում, երբ ուժայինները բախվել են «Իսլամական պետության» հետ կապված խմբավորման գրոհայինների հետ։ Վերջինները քրիստոնյաների վրա էին հարձակվել, հաղորդում է Reuters-ը։

Մինչ զինվորականները փորձում էին կանգնեցնել գրոհայիններին, հազարավոր խաղաղ բնակիչներ լքել են տներն ու փախել։ Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Մարավի քաղաքի մեծ մասը, հրկզիել շինությունները, ինչպես նաեւ գերի վերցրել կաթոլիկ քահանաներին եւ այլ քրիստոնյաների։

Դուտերտեն ասել է, որ այլ ելք չունի, բացի Մինդանաոյում ռազմական դրություն հայտարարելուց։

Դուտերտեն ասել է, որ ԻՊ-ին թույլ չի հաստատվել Ֆիլիպիններում, որտեղ բնակչության գերակշռող մասը քրիստոնյաներ են։ Ֆիլիպինների առաջնորդն ասել է նաեւ, որ ամեն ինչ կանի «Մաութ» եւ «Աբու Սայաֆ» խմբավորումների ծայրահեղականներին հետ մղելու համար, եթե նույնիսկ դա բազմաիթվ զոհերի հանգեցնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ