News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 Չինաստանը պատրաստ է մեղմել երկրում էլեկտրամոբիլների արտադրության քվոտաների հարցով խիստ պահանջները, որոնք մտահոգում են գերմանական ավտոկոնցեռններին։ «Կարելի է համարել, որ էլեկտրամոբիլների հարցով պայմանավորվածություն ձեռք է բերվել»,- հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Պեկինում Չինաստան կատարած իր այցելության սկզբում, փոխանցում է DW-ն։

Չինաստանի կառավարությունը մտադիր էր արդեն 2018-ից կոշտ քվոտաներ սահմանել այլընտրանքային շարժիչներով մեքենաների արտադրության համար։ Ըստ այդ ծրագրերի, Չինաստանում վաճառվող էլեկտրական կամ հիբրիդային շարժիչներով մեքենաների մասնաբաժինը պետք է կազմի առավելագույնը 8 տոկոս։

Դեռ պարզ չէ, թե ինչ փոփոխություններ են նախատեսված օրենսդրությունում։ Քննարկվել է քվոտաների ներդրումը մեկ տարով երկարացնելու կամ առաջին փուլում քվոտաները մեղմելու տարբերակները։ Դա գերմանական Daimler, BMW, Volkswagen եւ Audi  կոնցեռններին հնարավորություն կտար ավելի շատ ժամանակ շահել իրենց էլեկտրական մոդելների բարելավման համար։

Չինաստանը իրացման կարեւոր շուկա է գերմանական ավտոարտադրողների համար։ Դրա համար էլ բանակցություններին միացել է նաեւ Գերմանիայի կառավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ