News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017-ի ապրիլի դրությամբ Միջերկրական ծովի ավազանի երկներից 6․66 մլն փախստականներ սպասում են Եվրոպա մեկնելու իրենց հնարավորությանը։ Հունվարի վերջին փախստականների թիվը կազմում էր 5․95 մլն մարդ, այսինքն այն 12 տոկոսով ավելացել է, հայտնում է Bild-ը վկայակոչելով եվրոպական հատուկ ծառայությունների գատղնի զեկույցի տվյալները։

Ըստ զեկույցի՝ դեպի Եվրոպա ձգտող մոտ 3․3 մլն փախստական հիմա Թուրքիայում է, 720 հազար՝ Հորդանանում, մոտ 1-ական միլիոն՝ Եգիպտոսում ու Լիբիայում, 160 հազար՝ Թունիսում, 430 հազար՝ Ալժիրում ու 50 հազար՝ Մարոկոյում։

Եւս 79 հազար, այդ թվում 62․5 հազար՝ Հունաստանում, «լռվել են» այսպես կոչված բալկանյան երթուղու վրա, գրում է Ֆրանց Սոլմս Լաուբախը։

Նավակներով ժամանող միգրանտներից ամենաշատը Իտալիան է տուժում։ Տարեսկզբից մինչեւ ապրիլի վերջ երկիր է ժամանել 37․2 հազար փախստական (2015-ին մոտ 181․5 հազար)։ Ծովային ճանապարհով ժամանող փախստականների 55 տոկոսը Նիգերիայից, Բանգլադեշից, Գվինեայից, Կոտ դ՝Իվուարից են։

Bild-ի տվյալներով, գերմանական ՔԴՄ-ն կոչ է անում պայքարել միգրացիայի դեմ՝ փախուստի պատճառները վերացնելու միջոցով։ Կուսակցության նախընտրական ծրագրում ասվում է, որ ՔԴՄ-ն ուզում է ավելի շատ համաձայնագրեր կնքել՝ «Թուրքիայի հետ համաձայնագրի» նմանությամբ, հատկապես Հյուսիսային Աֆրիկայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ