News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է խորհրդարանին երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը սպառվում է հուլիսի 15-ին։ Ֆրանսիայի նախագահը նաեւ մտադիր է նոր օրենք ընդունել ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի համար, փոխանցում է RFI-ն։

Մակրոնը խորհրդարան է ուղարկել խնդրանք՝ մինչեւ նոյեմբերի 1-ը երկարացնել արտակարգ դրության գործողությունը, որը սահմանվել է 2015-ի նոյեմբերի ահաբեկչությունից հետո ։

«Ֆրանսիայի նախագահը դիմել է նաեւ կառավարությանը՝ խնդրելով առաջարկել անվտանգության ուժեղացման միջոցառումներ, որպեսզի առաջիկա շաբաթներին նախապատրաստվի համապատասխան օրինագիծը»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվել է 22 մարդ, Ֆրանսիայի նորընտիր նախագահը համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել օգնել ահաբեկչության հետաքննությանը, որը իրականացնում են բրիտանական մարմինները։ Ֆրանսիայում Մանչեսթերի ահաբեկչությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները զբոսաշրջային, նաեւ մարդաշատ վայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ