News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանում տոկոսադրույքները անշեղորեն նվազում են: Մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

2015 թվականին դիտվել էր ավանդների տոկոսների աճ, հատկապես հայկական դրամով ավանդների դեպքում, սակայն 2016-ին նվազումը շարունակվել է՝ ի դեպ, ինչպես ավանդների, այնպես էլ վարկերի դեպքում:

2016 թվականին ֆինանսական գրեթե բոլոր գործիքների համար տոկոսադրույքները նվազել են առնվազն 1 տոկոսային կետով (100 բազային կետ), նշեց նա:

Սրան նպաստել է համակարգում ռիսկերի նվազումը: Այսպես՝ կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR), որը բանկի կապիտալը եւ նրա ակտիվները (դրանց ռիսկերի աստիճանի շտկմամբ) համեմատում է միջինը ըստ Հայաստանի բանկային համակարգի, 2016 թվականին աճել է 3,8 տոկոսային կետով եւ հասել 20 տոկոսի՝ թույլատրելի 12 տոկոս նվազագույնի դեպքում:

Նվազել է նաեւ ոչ ստանդարտ (ըստ հուսալիության) վարկերի տոկոսը: 2016-ի հունվարին այն կազմել է 7,95 տոկոս, իսկ 2017-ի մարտին՝ արդեն 6,2 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ