News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրեմլը հաստատել է այն տեղեկությունը, որ Թուրքիան սահմանափակել է ռուսական հացահատիկի ներմուծումը։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով հիմա պահպանվում են «ռուսական կողմից Թուրքիայի նկատմամբ որոշ սահմանափակումներ» , որոնք «հայտնի պատճառներով մանրակրկիտ բացատրվել են» Թուրքիայի առաջնորդին Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։ «Թուրքական կողմի հետ բանակցություններ են իրականացվում», հավելել է Պեսկովը։

Թուրքիայի կողմից ռուսական հատահատիկի ներմուծման նոր սահմանափակումների մասին մայիսի 24-ին գրել էր «Վեդոմոստի» թերթը։

Թուրքիան ունի ներքին շուկայի պաշտպանության համակարգ բոլոր երկրների համար։ Այդ երկիր վերամշակման համար հացահատիկ մատակարարելու ու անտուրք արտահանելու համար թրեյդերները պետք է արտոնագիր ստանան։ Իսկ Ռուսաստանը, ըստ նոր կանոնների, պետք է ունենա ներմուծման համար տրամադրված բոլոր արտոնագրերի 20-25 տոկոսը, պարզաբանել էր «Վեդոմոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ