Մայիսի 24-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ քննարկվելու է ահաբեկչության խնդիրը ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը TVP հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ահաբեկչության թեման ավելի առաջնային է լինելու, քան միգրացիոն ճգնաժամը։ «Մանչեսթերի իրադարձությունները, անկասկած, հերթական պատճառը կդառնան, որի համար ահաբեկչության դեմ պայքարը գերակա թեմա կլինի։ Բայց բացի դրանից բոլոր դաշնակիցները ԱՄՆ-ից ակնկալելու են եվրոպական անվտանգության ապահովմանը նրա մասնակցության հաստատում»,- հայտնել է Սոլոխը։