News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ծանուցագիր է ուղարկելու պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին հանձնաժողովի հետաքննության կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ծանուցագիրը որոշել են ուղարկել այն բանից հետո, երբ նախագահի նախկին խորհրդականը հրաժարվել է ցուցմունք տալ հանձնաժողովում։ Այս մասին հայտնել է կոմիտեի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Մենք շարունակելու ենք գործել, ուղարկելով ծանուցագրեր, ու այդ ծանուցագրերի նպատակն է լինելու ավելացնել մեզ անհրաժեշտ տեղեկությունների ստացման հնարավորությունները»,- հայտնել է Շիֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ