News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Moody's միջազգային գործակալությունը մայիսի 24-ին 1989-ից հետո առաջին անգամ իջեցրել է Չինաստանի երկարաժամկետ վարկանիշը։ Դրա պատճառը երկրի պարտքի ավելացման արագ տեմպն է ՝ տնտեսության դանդաղ աճի ֆոնին։ Երկարաժամկետ վարկանիշը «Ա3»-ից իջեցվել է մինչեւ «Ա1», ընդ որում կանխատեսումը բացասականից փոխվել է ու դարձել կայուն, ասվում է Moody's-ի հաղորդագրության մեջ։

Չինաստանի կառավարությունը անհամաձայնություն է հայտնել նոր գնահատականին։ Չինաստանի ֆիննախում հայտնել են, որ գործակալությունը Չինաստանի վարկանիշը նվազեցրել է, հիմք ընդունելով «անհամապատասխան մեթոդաբանությունը»

«Գործակալությունը չափազանցրել է այն դժվարությունները, որոնց բախվել է չինական տնտեսությունը, նաեւ թերագնահատվել բարեփոխումների ընդլայնման հարցում Չինաստանի կառավարության հնարավորությունները»,- ասել է Չինաստանի Ֆիննախը։

Մարտի սկզբին Moody's-ը Չինաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը կայունից բացասական էր դարձրել՝ կասկած հայտնելով բարեփոխումների հաջող անցկացման կապակցությամբ ու նշելով պետական պարտքի մակարդակի հետ կապված ռիսկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ