News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015-2016 թթ․ Հայաստանի բանկային համակարգի կապիտալն աճել է 38․6 տոկոսով։ Այս մասին մայիսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը։

Դա տեղի է ունեցել բանկերի խոշորացման շնորհիվ։ 2015-16 թթ տեղի է ունեցել 4 միաձուլում, քանի որ մինչեւ 2017-ի սկիզբ բանկերը պետք է  ընդհանուր կապիտալը 5-ից մինչեւ 30 մլրդ դրամ բարձրացնեին։

Բանկերը ոչ միայն միաձուլվել են, որոշ բանկեր ինքնուրույն են համալրել իրենց կապիտալը։Արդյունքում համակարգ է եկել մոտ 180 մլրդ դրամ, որից 150 մլրդը՝ 2016-ին։

Կոնսոլիդացիան ստիպել է բանկերին ապաքինել նաեւ ֆինանսական ցուցանիշները։ Միաձուլման գործարքների ժամանակ բանկերը պետք է մաքրեին իրենց բալանսները ու վճարեին բոլոր չաշխատող վարկերը։

2016-ին Հայաստանի բանկերը նաեւ կարողացել են բարձրացնել եկամտաբերությունը։ 2015-ին դրանց ակտիվների ու կապիտալի միջին եկամտաբերությունը (RoA, RoE) կազմել է 0․5 ու 3․5 տոկոս համապատասխանաբար։ 2016-ին RoA-ն 1 տոկոսից քիչ էր  (չնայած մի քիչ աճել էր) , իսկ RoE-ն բարձրացել էր մինչեւ 5 տոկոսից քիչ ավելին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ