News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդելու է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները կատարեն պաշտպանական ծախսերի հարցում իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտնել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Washington Examiner-ը։

«Ինչպես ասաց նախագահը, նա իրոք ուզում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ակտիվանան ու ամբողջովին կատարեն ծախսերի բեռի բաշխման իրենց պարտավորությունները»,- լրագրողներին ասել է Թիլերսոնը Բրյուսելի ճանապարհին՝ Air Force One օդանավում։ «ՄԻնչեւ ՀՆԱ 2 տոկոս ծախսերի բարձրացումը առաջարկություն է, որի հետ բոլոր համաձայնել են։ Ես կարծում եմ, որ նախագահն այդ հարցում շատ կոշտ է լինելու։ Նա կարող է ասել «Տեսեք ԱՄՆ-ն ծախսում է 4 տոկոս։ Դուք պետք է համոզեք, որ ձեր ավանդն եք ներդնում անվտանգության ապահովման գործում»։ Ես կարծում եմ՝ դա է լինելու ՆԱՏՕ-ին նրա ուղերձի միջուկը»,- ասել է Թիլերսոնը։

«Մենք համարում ենք, որ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային ՆԱՏՕ-ի միանալը կարեւոր քայլ է, որը նրանք կարող էին ձեռնարկել։ Նրանք դիտորդի դերում են, բայց ավելի ու ավելի շատ են ներքաշվում ԻՊ –ի դեմ պայքարում»,- հավելել է Թիլերսոնը։

Թիլերսոնի խոսքով, Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ու Աֆղանստանում ամերիկյան կոնտինգենտի ավելացման հարցերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ