News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Թիան Էրլուն ներկայացրել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուային: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություն Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ