News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ Յունիբանկի «Privé» մասնաճյուղի նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը: Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին բանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք:

Unibank Privé-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է անհատական մոտեցում և   առաջարկում բացառիկ ֆինանսական լուծումներ: Ներդնելով 20 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ` հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ և հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն շրջանակից: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է:

Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման հնարավորություն, բժշկական և իրավաբանական աջակցություն: Հաճախորդները կարող են օգտվել նաև Priority Pass քարտից և մուտքի իրավունք ստանալ   120 երկրների օդանավակայանների  900 VIP-սրահներ` անկախ իրենց  ավիատոմսի և ավիաընկերության կարգից:

Unibank Privé-ի հաճախորդները կարող են նաև բացել մինչև 60 օր արտոնյալ ժամկետով վարկային գիծ, օգտվել կոնսյերժ ծառայություններից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ