News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի մասնակիցները կորոշեն՝ միասին են հանդես գալու, թե առանձին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով իր հետագա գործունեությանն ու այն տեղեկություններին, որ նա մտադիր է հեռանալ Հայաստանից ու տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության, նա ասաց «Ես ընտանիքիս հետ միասին Հայաստան եմ վերադարձել գրեթե 30 տարի առաջ։ Սա իմ ու մեր հայրենիքն է, ես ոչ մի տեղ չեմ մեկնի»։

Այն հարցին, արդյոք ՕՐՕ դաշինքը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալելու Հայաստանում՝ նա  պատասխանել է «Դաշինքը ինքը կորոշի։ Դուք գիտեք, որ դաշինքը միավորել է ամենատարբեր ուղղություններ ու ամենատարբեր քաղաքական գործիչների նախընտրական ժամանակաշրջանում։ Հիմա ընտրությունները կամ «չընտրությունները» արդեն անցել են։ Դաշինքի անդամ ուժերը կորոշեն՝ նրանք միասին են հանդես գալու, թե առանձին»։ Նրա տեսակետից, Հայաստանի ընդդիմադիր ուժերը պետք է խոշորանան։ Մոտավորապես հունիսի վերջին «Ժառանգություն» կուսակցությունը համագումար կանցկացնի։ «Համագումարի հիմնական ուղերձն է լինելու՝ այո, ընտրությունները կեղծվել են, բայց ելնելով դե ֆակտո իրադրությունից, դաշինքի հին ու նոր բարեկամները, ավելի լայն քաղաքացիական հասարակությոնը պետք է մեր ժողովրդին իրական այլընտրանք տրամադրեն»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա չի բացառել «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքների հետ համագործակցությունը։ «Ապագան ցույց կտա։ Քաղաքական պայքարը ուսումնական դասընթաց է, ես վաղուց եմ քաղել այդ դասերը։ Իմ գործընկերները նոր են քաղում այդ դասերը։ Մենք բաց ենք համագործակցության համար՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Ես ինքս դատավոր չեմ, յուրաքանչյուրը պետք է աշխատի իր վրա։ Բայց կարծում եմ, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը լինի համեստ, հետեւողական, դռները բաց պահի ու իր մասին բարձր կարծիք չունենա, համագործակցությունը կստացվի։ Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ