News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն որոշել է միանալ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիային, որը պայքարում է «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման դեմ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի համար գործողությունների ծրագրում, որը դաշինքի անդամ երկրների դեսպանները հաստատել էին մայիսի 24-ին, հայտնում է DW –ը, վկայակոչելով լրատվամիջոցը։

ՆԱՏՕ-ն համաձայնել է ընդլայնել AWACS հետախուզական օդանավերի առաքելությունը, որոնք հիմա Թոււրքիայում գտնվող բազայից պարեկություն են իրականացնում Սիրիայի ու Իրաքի օդային տարածքում։ Այսուհետ AWACS-ը նաեւ ուղղորդելու են ԻՊ-ի դեմ կոալիցիայի օդանավերը բոլոր դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծրագրված են ռմբակոծություններ։ Բրյուսելում համաձայնեցված գործողությունների ծրագիրը բացառում է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությունը ջիհադականների հետ ուղիղ մարտական բախումներում։

Դիվանագետներից մեկի խոսքով, այդ ծրագիրը պաշտոնապես հաստատվելու է մայիսի 25-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների կողմից։ Այդ գագաթնաժողովին մասնակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը դաշինքից պահանջում է ավելի ակտիվ պայքար միջազգային ահաբեկչության դեմ։

ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ԱՄՆ-ն ստեղծել էր 2014-ին։ Դրա կազմում 68 երկրներ են, այդ թվում ՆԱՏՕ-ի բոլոր 28 երկրները։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն կոալիցիայի կազմում ընդգրկված չէ որպես միասնական դաշինք։ Դրա պատճառներից մեկն էլ արաբական մի շարք պետությունների առարկություններն են։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ