News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի ամիս առաջ բոլոր մարզպետներին եւ համայնքապետերին Ամերիկյան համալսարանում հարկադիր ուսուցման ուղարկելու հարցը, կարծես թե, մնացել է օդում կախված: Բոլորը զբաղված են աթոռակռվով կամ ընտրությունների ժամանակ իրենց ծառայության դիմաց հասանելիքը փախցնելու հարցերը կարգավորելով:

Ու թեեւ վարչապետը նշել էր, որ կառավարությունն արդեն իսկ պայմանագիր է կնքել Ամերիկյան համալսարանի հետ, բայց որքան այն կնստի պետության վրա՝ չէր մանրամասնել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, հարցը որոշել են մոռացության տալ եւ որոշ ժամանակ անց ընդհանրապես փակել, քանի որ այն կարող է շատ ծանր հետեւանքների պատճառ դառնալ մարզպետներից որոշների համար: Հիշեցնենք, որ նախապես որոշվել էր նրանց հարկադիր ուսուցման ուղարկել, հետո մարզպետներից օն-լայն քննություն վերցնելու միջոցով պարզել, թե ով ինչ գիտելիք ունի:

Հարկադիր ուսուցումը եթե մի կողմ դնենք, ապա նրանց համար ամենաանհաղթահարելին քննություն հանձնելն է: Այն էլ՝ օն-լայն, այսինքն՝ համակարգչի միջոցով: Եվ այստեղ էլ մայրենի լեզվի իմացությունից բացի կբացահայտվի, թե նրանցից ով ինչ չափով է համակարգչին տիրապետում:

Եվ որպեսզի մարզպետները պահպանեն իրենց հին «դիրքերը» նման քայլն ընդունել չեն կարող: Նրանց համար դա շատ նվաստացուցիչ է եւ կարող է բազմաթիվ խոսակցությունների առիթ դառնալ: Բացի այդ, գրագիտության շեմը չհաղթահարածներն այլեւս չեն կարողանա գրագետ մարդկանց ճնշել:

Բայց առանց նման դասընթացի էլ վարչապետ- մարզպետներ, վարչապետ- համայնքապետեր երկխոսությունը մի տեսակ վարչապետի մենախոսության է նման:

 Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ