News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերն իր խմբագրականում գրում է. «Ինչո՞ւ են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով եւ ՕՐՕ-ով վերջացրած: Նախ՝ իրենք՝ ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազավթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների եւ ճնշեցին «համաժողովրդական շարժումը»:

Հենց որ ընդդիմադիրներն ընկնում են նման դատողությունների շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են: Ոչ թե այն պատճառով, որ այդ դատողությունները սխալ են (հատկապես ապօրինությունների եւ բռնությունների մասով ճիշտ են), այլ որովհետեւ դրանք անպտուղ են:

Ընդդիմադիրների ռազմավարական սխալն այն էր, որ նրանց թվում էր, թե ընտրություններից մի քանի ամիս առաջ կակտիվանան, կուսակցություններ, դաշինքներ կստեղծեն, մի երկու «հուժկու» հայհոյանք կհնչեցնեն իշխանությունների հասցեին եւ վերջ՝ իշխանությունը նրանց գրպանում է:...Եվ ահա ասպարեզում հայտնվեց «Ելք»-ը, որ առայժմ, համենայնդեպս, չի գնում այդ տրորված ու միեւնույն ժամանակ փակուղի տանող ճանապարհով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ