News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Մանչեսթերի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը պայթուցիկների արտադրամաս են գտել: Այս մասին հաղորդում է ամերիկյան ABC News-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ իշխանություններն Աբեդիի տանն այնքան քիմիական նյութեր են գտել, որոնք բավարար կլինեին մի քանի պայթուցիկ պատրաստելու համար: Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել:

Աղբյուրի տվյալներով՝ Աբեդին ահաբեկչության վայր է հասել գնացքով: Պայթուցիկները, ամենայն հավանականությամբ, ուսապարկով է բերել:

Մանչեսթերում մայիսի 22-ին իրականացված ահաբեկչությունը 22 մարդու կյանք է խլել, որոնցից 12-ը երեխաներ են: 64 մարդ հիվանդանոցներում է, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Բացի այդ՝ 9 մարդ, հիմնականում՝ դեռահասներ, անհետ կորած է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ