News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը քաղաքական եւ ռազմական առումով տանուլ է տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ անցած տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ Բաքուն ցանկանում էր մեկ բանի հասնել՝ համանախագահներին ստիպել առաջարկել տարբերակ, որոնք տարածքների հանձնում են նախատեսում:

«Նրանք դրան հասնել չկարողացան: Հակառակը՝ հայկական կողմն առաջ քաշեց պայմաններ, համանախագահները դրանք ընդունեցին, եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հարց առաջադրեցին, որպեսզի Ադրբեջանը համաձայնի հետաքննության մեխանիզմների սահմանմանը, որոնք կբացահայտեն, թե ով է խախտում հրադադարը: Այդ պատճառով Բաքուն հիմա փակուղու մեջ է. նրանից պահանջում են, իսկ նա չի ցանկանում կատարել այդ պայմանները, քանի որ այդպիսով պարզ կլինի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- ընդգծեց Հարությունյանը:

Անդրադառնալով ադրբեջանկան կողմից «Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռի կիրառմանը՝ նախկին նախարարն ասաց. «Կառավորվող հրթիռի կիրառման իմաստը նրանց ռազմավարության շրջանակում է, որը հետեւյալն է. վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում եւ Արցախում, ինչը կազդի ղարաբաղյան հարցով ռազմաքաղաքական որոշման ընդունման վրա: Այսինքն՝ նրանք կարծում են, որ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների միջոցով կհասնեն ղարաբաղյան խնդրի կարգավորման»: Ադրբեջանը, ունենալով ավելի շատ ռազմական եւ այլ ռեսուրսներ, պարտվել է պատերազմում եւ 25 տարի շարունակ չի կարողանում լուծել այդ հարցը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մայիսի 15-ին եւ մայիսի 16-ի գիշերը շուրջ 55 անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը: Շփման գծի արեւելյան հատվածում հակառակորդը «Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռ էր կիրառել, ինչի հետեւանքով մասնակիորեն վնասվել էր ռազմական տեխնիկայի մեկ միավոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ առաջին անգամ նշելով, որ հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ