News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումներն ամրապնդել են տեղեկատվության ազատության միասնական էլեկտրոնային հարթակի գաղափարը, որը քաղաքացիներին ու կազմակերպություններին թույլ կտա հարցումներ հղել ու անհրաժեշտ տեղեկությունները ստանալ: Մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Ըստ նրա՝ երկու տարի շարունակ նախարարությունն աշխատում է քաղաքացիական հասարակության հետ՝ տեղեկատվության պաշտպանության ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։

«Խնդիրներ են ծագել, որոնք պետք է կարգավորվեն ներկա օրենքով։ Հիմնական խնդիրը հետեւյալն է. ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը, ինչպես նաեւ նպաստել, որպեսզի տեղեկատվության ազատությունը ծառայի պետական կառավարման արդյունավետ համակարգին, ինչու ոչ՝ նաեւ որպես հակակոռուպցիոն գործիք»,- նշեց Քրմոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հիմնական թիրախները նախորդ օրենքն ընդունելիս չկարգավորված հարաբերություններն են։ «Խոսքը, մասնավորապես, տեղեկատվության ազատությանը համապատասխան գործիքների ամրագրման մասին է՝ պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ։ Վճարովի տեղեկատվության վերաբերյալ որպես հիմնական սկզբունք ամրագրված է, որ տեղեկատվության տրամադրումն անվճար է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»,- ընդգծեց Քրմոյանը։

Ըստ նրա՝ այս օրենքը կոնսենսուսային պետք է լինի եւ հաշվի առնի բոլոր կողմերի շահերը։ «Կարծում եմ՝ առանց կոնսենսուսի մենք Ազգային ժողով օրինագիծ չենք ներկայացնի»,- հավելեց պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ