Vertu ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրված սմարթֆոնների հավաքածուն, որը ստեղծել է ֆրանսիական Boucheron ապրանքանիշը, հայտնում է Luxurylaunches-ը:
Ընդամենը 8 սարք է ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը թանկարժեք քարերով է զարդարված: Գաջեթի պատյանը պարուրում է օձը, որի մարմինը դրվագազարդված է ռուբիններով, իսկ աչքերը՝ զմրուխտով: Մեկ հեռախոսն արժե 360 հազար դոլար: Այն գնորդներին կհասցնեն ուղղաթիռով:
Vertu-ն իր առաջին հեռախոսը ներկայացրել է 2002 թվականին: 2015 թվականին ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 450 հազար սարք: Vertu-ի բջջային սարքերն ավանդաբար ներկայանում են լյուքս դասում: