Պետական անշարժ գույքը վաճառելիս պետք է դիտարկել նաեւ մասնավոր միջնորդների ծառայությունները: Մայիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ նրանց աշխատանքը կմեծացնի վաճառքի արդյունավետությունը եւ պետական ունեցվածքի կառավարումը:
Այս կապակցությամբ Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերլուծություն ներկայացնել միջնորդներին ներգրավելու հնարավորության, նաեւ կառավարող պետական ընկերությունների աշխատանքի արդյունավետության մասին: