News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեխնիկական տեսանկյունից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բարելավման կարիք ունի։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուհտերգանդտը։

Ըստ նրա՝ 2003 թվականին Հայաստանում ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը շատ թերություններ ունի, որոնք, սակայն, համակարգման հետ են կապված։ «Սկզբունքային կարեւոր հարցերից մեկն այն է, որ ամենասկզբում՝ հենց առաջին հոդվածում, պետք է հղում լինի Սահմանադրության 51-րդ հոդվածին, որը վերաբերում է հենց տեղեկատվության ազատությանը։ Դա շատ արդիական կարգավորում է, եթե համեմատենք այլ երկրներում գործող օրենքների հետ։ Գերմանիայում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները՝ դաշնային ու տեղական մակարդակով, բավական ուշ են ընդունվել։ Բյուրոկրատիան եւ պաշտոնյաները, ինչպես գիտեք, միշտ ձգտել են տեղեկությունը գաղտնի պահել, իսկ տեղեկության տիրապետել նաեւ նշանակում է իշխանություն ունենալ»,- ընդգծել է Լյուհտերգանդտը։

Պրոֆեսորը նշել է, որ պետության եւ քաղաքացու հարաբերություններում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել։ «Պետությունը պարտավոր է ծառայել քաղաքացու շահերին, եւ այդ օրենքը քաղաքացուն անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու համար է։ Սակայն տեխնիկական տեսանկյունից օրինագիծը դեռ բարելավման կարիք ունի»,- հավելել է Օտտո Լյուհտերգանդտը։

Ի պատասխան հարցին, թե ո՞ր պետական կառույցներ են ամենադժվարը տեղեկություն տրամադրում, պրոֆեսորն ասել է. «Բնականաբար, նախեւառաջ անվտանգության հետ կապ ունեցող մարմինները, բանակը, որոնք հիմնականում տեղեկությունները գաղտնի են պայում։ Սակայն ամբողջ աշխարհում է այդպես»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ