News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրես Թուրքիային դատապարտող բանաձեւ է ներկայացվել՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման պաճառով։

Բանաձեւը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը։ Փաստաթուղթը քննարկվելու է հանձնաժողովի մայիսի 25-ի նիստում։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեպսանատան առջեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ խաղաղ ակցիայի ընթացքում վերջինի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Նշվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։

Բախումների հետեւանքով 11 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց են տեղափոխվել։ Ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ