News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Փոստի ազգային օպերատոր «Հայփոստը» եւ «Հայֆիլմ» կինոստուդիան կմասնավորեցվեն: Այս մասին նշված է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում, որը հավանության արժանացավ կառավարության մայիսի 25-ի նիստում: Կվաճառվի նաեւ կառավարության Ընդունելությունների տունը:

Պետգույքի կառավարման կոմիտեի պետ Արման Սահակյանը նշեց, որ սեփականաշնորհման են ներկայացված 47 պետական ընկերություններ, որից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

Մյուս խոշոր օբյեկտների թվում է «Հայավտոկայանը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը:

Ամենամեծ թվով օբյեկտներն առաջարկել է Առողջապահության նախարարությունը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն եւ մի շարք փոքր հաստատություններ:

Այս ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է 35-36 մլրդ դրամ (74 մլն դոլար) ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ