News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Համաշխարհային անվտանգություն ու կայունություն ապահովել չի հաջողվի, քանի դեռ Արեւելք-Արեւմուտք հարաբերություններում գործընկերության մթնոլորտ չի ստեղծվել։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ (Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Անվիճելի է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ ու անվտանգության սպառնալիքներ, որոնց հաղթահարելու կառուցողական փոխգործողությունը, նաեւ՝ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, գոյություն ունեցող աշխարհակարգն առավել կայուն ու անվտանգ կդարձներ։ ՀԱՊԿ-ն ձգտում է նման համագործակցություն ձեւավորել»,- ասել է Խաչատուրովը։

«Սակայն այդ հարցի շուրջ, մեր կարծիքով, պահպանվում են գլոբալ դիմակայության տարիներին մշակված հնացած կարծրատիպերը։ Ակնհայտ է, որ քանի դեռ չկա Արեւելք-Արեւմուտք հարաբերություններում գործընկերության մթնոլորտ, մեզ չի հաջողվի անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ վերջին 2.5 տասնամյակում ՀԱՊԿ հայեցակարգը որոշակի էվոլուցիայի է ենթարկվել՝ աշխարհում գլոբալ առաջնորդության համար մրցակցության, ռեսուրսների համար պայքարի, զինված հակամարտությունների, լարվածության սրացման եւ միջազգային ահաբեկչական սպառնալիքի հետ կապված։

Խաչատուրովն ասել է, որ ՀԱՊԿ-ում հավաքական անվտանգության գործող համակարգ է ստեղծվել՝ հիմնված «երեք ոլորտներում միմյանց լրացնող հավաքական ջանքերի վրա՝ քաղաքական, ռազմական համագործակցություն եւ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղղված համագործակցություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ