News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր տրամադրության ներքո սեփական խաղաղապահ պոտենցիալն ունի (3.5 հազար մարդուց ավելի), որը նախատեսված է խաղաղության աջակցության գործողությունների համար՝ ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այլ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով՝ երրորդ երկրների:

«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղության աջակցության առաքելություններում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,- ասել է Խաչատուրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ