News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է բարեփոխել սնանկությանը վերաբերող օրենսդրությունը։ Այս մասին մայիսի 25-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին դժվար իրավիճակում գտնվող ձեռնարկությունների համար «առողջացման» ծրագրեր են անհրաժեշտ։ Պետք չէ շտապել նրանց դատարան տանել։ 2016 թվականին եւ 2017 թվականի սկզբից 22 մլրդ դրամ հարկային պարտականություններով (մոտ 45.6 մլն դոլար) սնանկության գործեր են հարուցվել շուրջ 2100 ընկերությունների դեմ։

«Նրանցից որոշների համար առողջացման ծրագրեր կարելի է կազմել։ Սակայն այս պարագայում պետք է միանման օրենքներ սահմանել, թե որ դեպքերում է արգելք դրվում գույքի վրա եւ սկսվում սնանկության գործընթացը»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանին նա հանձնարարել է երկու ամսում «Սնանկության մասին» օրենքում փոփոխությունների ծրագիր նախապատրաստել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել հարկային պարտավորվածությունների՝ ոչ դատական լուծումների մեխանիզմները։ «Օրենքում պետք է ներառել սնանկությունից առաջ առողջացման ծրագրերի գերակայությունը»,- եզրափակել է Կարեն Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ