News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներ ունենալը անարադարացի է։ Այս մասին այսօր՝ մայիսի 24–ին, լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։

«Խորհրդարանի նոր կազմը մեկ քայլ առաջ է իր առավելություններով, քան կար նախորդ կազմում։ Կարեւորն այն է, որ այն ծանրաբեռնվածությունը, որ դրվել է խորհրդարանի վրա, կարողանան իրականացնել պատվով։ Սակայն այստեղ կա մի շարք կարերո հանգամանքներ՝  խորհրդարանի բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներ ունենալը անարդարացի է, այդպես է բոլոր երկրներում։  Մենք սեւեռվում ենք հայաստանյան օրինակների վրա, բայց հավատացնում եմ նույն իրավիճակը նաեւ դրսում է։ Պատգամավորների 25–30 տոկոսն է ապահովում բոլոր խորհրդարանների աշխատանքի արդյունքը»,–ասել է Գագիկ Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ