News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոռոգման ջուրը պետք է սպառվի ըստ պահանջի եւ չպետք է գերծախսվի։ Այս մասին ասվում է ոռոգման ջրի կառավարման հայեցակարգում՝ հաշվի առնելով դրա փաստացի օգտագործումը։ Հայցեակարգը հավանության է արժանացել մայիսի 25-ին, Հայաստանի կառավարության նիստում։

Մասնավորապես, հայեցակարգում նշվում է, որ Հայաստանի 70 գյուղերում մոտ 23 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր սովորականից երեք անգամ ավելի ոռոգման ջուր են պահանջում՝ ելնելով հողից եւ կլիմայից։ Բոլոր ֆերմերները չեն կարող ջրի դիմաց այդքան խոշոր հաշիվներ վճարել, այդ պատճառվ էլ այդ շրջանների համապատասխան կազմակերպություններում (ջրօգտագործողների հանրություն) պարտքեր են կուտակվում։

Ուստի, առաջարկվում է, մինչեւ 2019 թվականի սկիզբ ենթակառույցների վրա հաշվիչներ տեղադրել, որը տվյալները հեռակա կփոխանցի միասնական SCADA  կենտրոն։

Ծրագրվում է նաեւ ընդլայնել խորհրդակցությունները ոռոգման օպտիմալ սահմանափակման շուրջ, ինչպես նաեւ խթանել նրանց, ովքեր իրենց դաշտերում եւ այգիներում կաթիլային ոռոգման համակարգեր կունենան։ Այդպիսով կհաջողվի ջուր խնայել նաեւ նշված շրջաններում, որտեղ սովորականից ավելի է ջուր պահանջվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ