News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ի՞նչ անել, եթե Ռուսաստանը հարձակվի։ Ըստ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի՝ Գերմանիան ու նրա գործընկերները պետք է պաշտպանեն Արեւելյան Եվրոպայի երկրները։ Սակայն Գերմանիայի բնակիչների մեծ մասը, ըստ   Pew Research Cente հեղինակավոր կենտրոնի անցկացրած հարցման, համաձայն չէ դրան, փոխանցում է Die Welt։

Հարցման մասնակիցների 53 տոկոսը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի արեւելյան գործընկերներին՝ օրինակ Էստոնիային, Լեհաստանին կամ Լատվիային ռազմական օգնություն ցուցաբերելուն,եթե նրանց վրա հարձակվի Ռուսաստանը։

Ոչ մի այլ երկրում 5-րդ հոդվածի իրականացումն այդքան բացասական արձագանք չի առաջացրել։ Օրինակ Նիդեռլանդներում դեմ է արտահայտվել 23 տոկոսը, Լեհաստանում՝ 26, Կանադայում ու ԱՄՆ-ում՝ 31 տոկոսը։ Ֆրանսիայում ու Բրիտանիայում դեմ են արտահայտվել 43 տոկոսը, իսկ Իսպանիայում՝ 46։

Ընդ որում Գերմանիայի արեւելքում ռազմական օգնությունն աջակցում է մասնակիցների ընդամենը 29 տոկոսը, մինչդեռ Արեւմուտքում՝ 43 տոկոսը։

«Դաշնային կառավարությունը, սակայն, այլ քաղաքականություն է վարում։ Բեռլինը պատրաստ է հարձակման դեպքում առաջատար դեր ստանձնել ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանության գործում։ Լիտվայում տեղակայվել է բունդեսվերի գումարտակը, 450 զինծառայողներով ու տանկերով՝ Ռուսաստանին վախեցնելու ու երկիը պաշտպանելու համար»,- գրում է պարբերականը։

Ընդհանուր առմամբ, նշում է հեղինակը, անցած տարի Գերմանիայի բնակիչների շրջանում ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը բարելավվել է՝ գերմանացիների 67 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին, ինչը 12 տոկոսով շատ է 2015-ի ցուցանիշից։ ՆԱՏՕ-ին աջակցության ամենացածր մակարդակը Իսպանիայում է ՝ ընդամենը 45 տոկոս։

«Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի աջակցությունը պայմանավորված է նրանով, արդյոք ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանական կարիքների համար կհատկացնեն ՀՆԱ 2 տոկոսի չափով վճարներ։ Այդ հայտարարությունները չեն մոռացվել։ Վստահությունը, որ ամերիկացիներն անհրաժեշտության դեպքում օգնության կգան, Եվրոպայում նվազել է, չնայած այն  դեռ ուժեղ է որոշ երկրներում, օրինակ Իսպանիայում ԱՄՆ աջակցության հարցում վստահ է 70 տոկոսը, Գերմանիայում՝ 65 տոկոսը, Ֆրանսիայում՝ 60 տոկոսը, ասվում է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ