News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին կայացել է նավթարդյունահանող խոշորագույն երկրների հանդիպումը։ Ակնկալվում է, որ նրանք պետք է որոշում կայացնեին նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնությունը եւս 9 ամսով երկարացնելու մասին, գրում է Frankfurter Allgemeineը։ Դրան արդեն կողմ են արտահայտվել Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը։ Նման գործողությունների նպատակն է կայունացնել նավթի գինը, այդ թվում «պետբյուջեներում մեծ դեֆիցիտից» խուսափելու համար։

Բայց հարցն այն է, թե  ՕՊԵԿ-ն ու մյուս նավթարդյունահանող երկրները ինչ աստիճանի են ունակ ազդել գնի վրա, գրում է լրագրողը։

Նավթային շուկաներում համարում են, որ ազդեցությունը սահմանափակ է լինելու։ Չիկագոյի CME բորսայի տնտեսագետ Էրիկ Նորլանդի խոսքով այս հարցում վճռորոշ գործոն է ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումը։ 2016-ի հոկտեմբերից դրա արդյունահանումը աճել է օրական 900 հազար բարելով ու դա կիսով չափ փոխհատուցել է մյուս երկրներում արդյունահանման ծավալների կրճատումը։

Ավելին , փորձագետը վստահ է, որ ապագայում արդյունահանումն էլի է աճելու։ Կարևորը գործող հանքավայրերի թիվն է։ Իսկ տարեսկզբց դրանց քանակությունը ավելացրել է գրեթե 200-ով։ «Հաշվի առնելով, որ անցած տարվա մայիսից առաջին հերթին շահագործման են հանձնվել ամենաարդյունավետ հանքավայրերը, մինչեւ հոկտեմբեր նավթի արդյունահանման ծավալները կաճեն օրական եւս 700 հազար բարելով,- կանխատեսում է Նորլանդը,- Իսկ եթե դրան հավելենք նաեւ նախորդ աճը, դա բավական կլինի Ռուսաստանի ու ՕՊԵԿ երկրների արդյունահանման կրճատման ազդեցությունը չեզոքացնելու համար»։

ԱՆկախ նավթարդյունահանող երկրներում նույնպես նկատվում է նավթի արդյունահանման ծավալների աճ։ Օրինակ, չնայած Ռուսաստանում արդյունահանման կրճատմանը, ընդհանուր հետխորհրդային տարածքում այդ ցուցանիշը ամենայն հավանականությամբ կաճի՝ Ղազախստանի շնորհիվ։ ԱՄՆ-ում նույնպես, ըստ ՕՊԵԿ-ի, 2017-ին կանխատեսվում է աճ։

Այսպիսով, նավթի գները  հեռանկարներ չունեն, եթե միջնաժամկետ կանխատեսումներ անենք, ասում է Նորլանդը , բայց շեշտում․ «Ոչ ոք չի կարող կատարյալ երաշխիքներ տալ ։ Միշտ էլ կա հավանականություն, որ գները կսկսեն աճել։ Ո ւ եթե որեւէ նավթարդյունահանող երկրում ինչ-ինչ խափանումներ են տեղի ունենում, այդ ամենը ազդում է գնի վրա։ Մենք դա տեսել ենք Լիբիայի օրինակով։ Երկրի քաղաքացիական պատերազմը ծնեց գնաճ, որը երկար տարիներ շարունակվեց»։

Դրա համար էլ հիմա, ըստ հոդվածագրի, պետք է հետեւել իրադարձությունների զարգացմանը Վենեսուելայում, քանի որ նավթով այդքան հարուստ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում գները միանշանակ կփոխվեն։ Անկայուն է նաեւ Իրանի իրավիճակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ