News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լյուսի Ուսոյանը այն ցուցարարներից մեկն է, որոնց մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ ծեծել էին։ Նա ճանաչել է իր վրա հարձակված թուրքին։

The Daily Caller-ի հետ զրույցում Ուսոյանը նշել է, որ ինքը ուսումնասիրել է Եյիփ Յիլդիիրիմի ֆեյսբուքյան էջը ու ճանաչել, որ հենց նա էր իր վրա հարձակվողը։

Յիլդիրիմը Նյու Ջերսիում շինարարական ընկերության սեփականատեր է ։ Սափրած գլուխով ու սպիտակ մարզական վերնաշապիկով ՝ նա անընդհատ երեւում է վաշինգտոնյան միջադեպի տեսագրության կադրերում։  Երեւում է , թ ե ինչպես են Յիլդիրիմը ու այլ տղամարդիկ ծեծում Լյուսի Ուսոյանին, մինչ նա գետնին պառկած է։ Յիլդիրիմը նաեւ նրանցից մեկն էր, ով դաժանաբար ծեծել էր քուրդ Սեիդ Դերսիմին։ Վերջինը նույնպես ճանաչել է նրան լուսանկարով։

Ցուցարարների վրա հարձակմանը իր մասնակցության մասին The Daily Caller-ի թղթակցի հարցին ի պատասխան՝  Յիլդիրիմն ասել է․  «Չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում» ու անմիջապես կախել է հեռախոսափողը։

«Հաշվի առնելով, որ Յիլդիրիմը դիվանագետ չէ ու պաշտպանված չէ դիվանագիտական անձեռնմխելիությամբ, անհասկանալի է, թե ինչու նրան առայսօր չեն ձերբակալել», գրում է պարբերականը։

The Daily Caller-ը ուսումնասիրել է տղամարդու կոնտակտները Ֆեյսբուքում։ Մի քանի լուսանկարների վրա նա հարձակման մյուս մասնակիցների հետ է։ Դրանցից մեկն էլ գործարար ու Turkish American Steering Committee կազմակերպության ղեկավար Մուստաֆա Տունչերն է ։

Հենց այդ կազմակերպությունն է հիշատակված մայիսի 16-ի միջադեպի մասին Պետդեպարտամենտի փաստաթղթում։ Այնտեղ նշված է, որ մասնակիցներից մի քանիսը դիվանագիտական անձեռնմխելիություն ունեն, իսկ մյուսներին վարձակալել էր ԱՄՆ թուրքական համայնքը։ Հետաքրքիր է, որ անցած շաբաթ Տունչերը հայտնել էր, որ լքում է իր պաշտոնը ու ուզւոմ է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Սակայն նա նաեւ մեկ այլ կազմակերպության՝ MUSIAD USA-ի ղեկավարն էլ է, որը զբաղվում է ԱՄՆ-Թուրքիա առեւտրային կապերով։ Ֆեյսբուքյան լուսանկարում երեւում է , որ ՅԻլդիրիմը 2014-ին հենց այդ կազմակերպության միջոցառումներից մեկն է այցելել ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ