News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում վաղը՝ մայիսի 26-ին, վերջին զանգը չի հնչի. դպրոցը շրջանավարտ չունի: NEWS.am-ի հետ զրույցում Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանն ասաց, որ դպրոցը նախորդ տարի ունեցել է 2 շրջանավարտ, իսկ հաջորդ տարի կունենա երեքը:

Բերքաբերի միջնակարգ դպրոցում սովորում է 46 աշակերտ: Դպրոցն այս տարի ընդունել է 8 առաջին դասարանցիների: Տնօրենի խոսքով՝ եթե իրենք ուսումնական տարում շրջանավարտ են ունեցել, անկախ նրանց թվից՝ Վերջին զանգի ավարտական միջոցառումները նշվել են մեծ շուքով:

Տպել
Ամենաշատ