News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկու հին գերեզմանոց է հայտնաբերվել Չինաստանի հյուսիս- արեւմուտքում, հայտնում է «Սինհուան»։

Գերեզմանոցներից մեկը Սուն տոհմի կառավարման տարիներից է (960 - 1127 թթ․), այն հայտնաբերել են շինարարները Լիտուն տեղանքում։

Կնոջ կմախքը հայտնաբերվել է 3 մ խորության վրա։ Գերեզմանում եղել են նաեւ բրոնզե հայելի ու տասնյակ մետաղադրամներ։

Հալեու հակառակ կողմի վրա չորս հիերոգլիֆ կար՝ «չան» ,«մին», «ֆու», «գույ», ինչը երկար կյանքի ու բարեկեցության մաղթանք է։

Մյուս գերեզմանը հայտնաբերվել է առաջինից երեք մետր հեռավորության վրա։ Այնտեղ հանգուցյալի կմախքից բացի գտել են նաեւ սպիտակ- երկնագույն ճենապակուց բաժակ ու սեւ սափոր, որը Մին տոհմի ժամանակներից է պահպանված (1368 - 1644 թթ.)։

Ըստ հնագետների այդ երկու գերեզմանները իրար հետ որեւէ կապ չունեն։

Հնագետներին հաջողվել է նաեւ բազմաթիվ գերեզմաններ գտնել Ուչժուն քաղաքի տարածքում, այնտեղ տարբեր տոհմերի ժամանակաշրջանից բազմաթիվ հազվագյուտ արտեֆակտեր են հայտնաբերվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ