ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին բարեփոխումներ ձեռնարկել մի շարք ոլորտներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մայիսի 25-ին, հայտնել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ ՄքԱլիսթերը։
Նրա խոսքով, ԵԽ պատվիրակության անդամները այսօր առավոտյան հանդիպում են ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ «Նրանք մեզ թարմ տեղեկություններ են փոխանցել իրավունքի գերակայության ու հիմնական ազատությունների, իրավապահ մարմինների կողմից չարաշահումների, ընտանեկան բռնության, մամուլի ազատության հետ կապված բազմաթիվ խնդիրների մասին։ Հետեւաբար մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնարկել խորը բարեփոխումներ նշված խխնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտել է Դեւիդ ՄքԱլիսթերը։