News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մասին տեղեկությունների արտահոսքի թեմային։ Այս մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է AFP-ը։

Թերեզա Մեյը Դոնալդ Թրամփի հետ զրուցելիս նշել է, որ «ԱՄՆ-ի հետ տեղեկությունների փոխանակությունը շատ կարեւոր ու արժեքավոր է, սակայն այդ տեղեկությունները պետք է գաղտնի մնան»,- փոխանցել է Մեյի ներկայացուցիչը։

Նախօրեին New York Times –ը հրապարակել էր ահաբեկչության վայրից ոստիկանության լուսանկարները, իսկ դրանից մեկ օ առաջ ամերիկյան մամուլը հրապարակել էր ենթադրյալ ահաբեկչի անունը։ Ըստ BBC-ի տվյալների՝ բրիտանական ոստիկանությունը հրաժարվել է ԱՄՆ-ին տեղեկություններ փոխանցել ահաբեկչության մասին

Իսկ Թրամփն էլ իր հերթին հայտնել է, որ մտադիր է հետաքննել արտահոսքերը ու մեղավորներին պատասխանատվության կանչել «ամենայն խստությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ