News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն շատ ոգեւորված է Երեւանի ու Բրյուսելի միջեւ համընդգրկուն ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի գալիք ստորագրման կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 25-ին ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ Մաքալիսթերը։

Նրա խոսքով, այդ համաձայնագիրը հիմք կդառնա երկկողմանի հարաբերությունների խորացման համար, կստեղծի համագործակցության ու զարգացման նոր հնարավորություններ։ «Հայաստանը, ինչպես գիտենք, ԵՏՄ անդամ է ու միաժամանակ հիմա ստորագրում է այս հավակնոտ համաձայնագիրը ԵՄ-ի հետ։ Այս փաստը վկայում է այն մասին, որ «Արեւելյան գործընկերության» մեր քաղաքականությունը զրոյական արդյունքով խաղ չէ»,- նշել է Դեւիդ Մաքալիսթերը։ Համաձայնագիրը , շարունակել է եվրախորհրդարանականը, պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից ։ «Այդ նպատակով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կպատրաստի զեկույց, որը հիմք կդառնա այդ հաստատման համար»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ