News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամվանի դպրոցն այս տարի երկու շրջանավարտ կունենա: Շրջանավարտների թիվը պետք է երեքը լիներ, սակայն աշակերտներից մեկը ընտանիքով տեղափոխվել է Նոյեմբերյան՝ զգուշանալով հակառակորդի կրակոցներից.

«Շրջանավարտ էինք ունենալու, բայց մեր աշակերտներից մեկը, որի տունը հաճախ էր գնդակոծության ենթարկվում, հեռացավ գյուղից»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը:

Բարեկամավանի դպրոցում սովորում է 21 աշակերտ: Շրջանավարտների թիվը նախորդ տարի ևս 2-ն է եղել: Դպրոցում չկան 1-ին և 4-րդ դասարաններ, 3-րդ դասարանում սովորում է 1 աշակերտ, նույնքան աշակերտ էլ սովորում է 7-րդ և 9-րդ դասարաններում: Միայն 8-րդ դասարանն է, որ 4 աշակերտ ունի:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ եթե շրջանավարտների թիվն անգամ մեկն է, Վերջին զանգի միջոցառումը նշվում է մեծ շուքով. «Նենց սալյուտ ենք գմփցնում, որ հակառակորդը վեր է թռչում տեղից»,-ասաց տնօրենը:

Ի դեպ, դպրոցում վերջին զանգը հնչելու է մայիսի 28-ին:

Տպել
Ամենաշատ