News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օպերայի համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինան ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում երգչուհին նշեց, որ սա շատ կարեւոր իրադարձություն է հայերի համար:

«Երբ իմացա «Ավրորա» մրցանակաբաշխության մասին, որը հիմնադրվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, հասկացա, թե որքան ճիշտ, մարդկային բան է հիշել այն մարդկանց, ովքեր երբեւէ մեզ օգնել են, եւ օգնել են այն ժամանակ, երբ դա իսկապես անհնար է եղել։  Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է։ Աստված թող առողջություն տա այս նախաձեռնության հեղինակներին: Այս մրցանակաբաշխությունը շատ կարեւոր է հայերի համար, քանի որ հենց մենք ենք օգնության կարիք ունեցել»,-ասաց Գուլեգինան՝ չկարողանալով զսպել հուզմունքը։

Խոսելով Հայոց Ցեղասպանության եւ իր հայկական արմատների մասին՝ Գուլեգինան հուզվեց. «Հիմա կարտասվեմ»:

«Իմ նախնիները փախել են էրզրումից եւ հաստատվել Վրաստանում, բայց միեւնույն է՝  տանը միշտ հնչել է հայկական երաժշտություն, միշտ պատմվել են պատմություններ, մանկուց կարդացել են «Մուսա լեռան 40 օրը», «Վերք Հայաստանին». դրանցով եմ ես մեծացել։ Չնայած նրան,  որ ես բազմազգ երեխա եմ, ինչ-որ հայկական բան իմ մեջ հաղթել է»,- ասաց Գուլեգինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ