News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Բոբ Կորկերը հայտնել է, որ հանձնաժողովն արդեն ամռանը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու մասին օրինագիծը՝ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության կապակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սենատոր Կորկերը ասել է, որ հանձնաժողովը կանցնի օրինագծի քննարկմանը այն բանից հետո, երբ կլսի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Ակնկալվում է, որ Թիլերսոնն առաջիկա շաբաթներին կպատմի հանձնաժողովին Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության ու Սիրիայում իրավիճակի մասին։

Հանձնաժողովի ղեկավարն ասել է, ո ր ինքը կցանկանար օրինագիծը քննարկել Թիլերսոնի ելույթից հետո, եթե պետքարտուղարը ցույց չտա, որ Սիրիայում Ռուսաստանի դերակատարումը զգալի փոփոխություն է կրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ