ԱՄՆ Դելավեր նահանգի արդյունաբերական գոտում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
Ուղղաթիռը ընկնելուց հետո հրկիզվել է։ Որոշ տեղեկություններով դա բժշկական ուղղաթիռ է եղել։ Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Ուղղաթիռում միայն օդաչուն է եղել։ Դեռ պարզ չէ, թե հատկապես ուր էր թռչում ուղղաթիռը, հայտնի չեն նաեւ օդաչուի անունը ու վթարի պատճառները։