News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ՝ հակառակորդի նշանառության տակ գտնվող Բաղանիս գյուղի դպրոցը վաղը հրաժեշտ կտա 3 շրջանավարտի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Բայրամյանն ասաց, որ իրենք վերջին զանգի միոցառմանը սկսել են պատրաստվել դեռ ամիսներ առաջ:

Նախորդ տարի շրջանավարտների թիվը եղել է 9-ը: Հաջորդ տարի ևս դպրոցը կճանապարհի նույնքան շրջանավարտի: Սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 99 աշակերտ:

Սահմանամերձ Այգեպարում նույնպես պատրաստվում են Վերջին զանգի միջոցառմանը:

«Ներկա դրությամբ դահլիճն ենք զարդաում, մեզ մոտ բարձր տրամադրություն է»,- ասաց Այգեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանը՝ հավելելով, որ դպրոցը նախորդ տարի էլ ունեցել է 3 շրջանավատ:

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դպրոցին հրաժեշտ կտան երեք աշակերտ: Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը հայտնեց, որ նախորդ տարի շրջանավարտների թիվը 9-ն է եղել, իսկ հաջորդ տարի դպրոցը կճանապարհի 4 շրջանավարտի:

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում սովորում է 74 աշակերտ, դասարանների մեծ մասը երկկոմպլետն են՝ աշակերտներն են քիչ. «Սեպտեմբերին դպրոցը կընդունի առաջին դասարան հաճախող 9 երեխաների: Միայն մանկապարտեզում 34 երեխա ունենք, սա արդեն գովելի է, երեխաների թվը սահմանամերձ գյուղում գնալով ավելանում է»,-ասաց տնօրենը:

Տպել
Ամենաշատ