News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ն իրականացնի ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու իր ծրագերը , ապա դա ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա կազմակերպության աշխատանքի վրա։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ամբողջական ծավալով կատարել են Եմենին հումանիտար աջակցության ցուցաբերման իրենց պարտավորությունները։ Դյուժարիկի խոսքով, ԱՄՆ-ն նույնպես հայտարարել էր, որ լրացուցիչ 77 մլն դոլար կտրամադրի Եմենում սովի դեմ պայքարելու համար։

Դյուժարիկը մեկնաբանել է ԱՄՆ բյուջեում ՄԱԿ-ի ֆինանսավորման կրճատումը։ Նրա խոսքով ՄԱԿ-ում հիմա ուշադիր ուսումնասիրում են ամերիկյան բյուջեի նախագիծը։ «Ես կարծում եմ, եթե բյուջեն ընդւոնվի ներկա տեսքով, ՄԱԿ-ը պարզապես չի կարողանա շարունակել կարեւորագույն աշխատանքը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ու հումանիտար օգնության ոլորտներում,- ասել է Դյուժարիկը,- Սակայն բյուջեի նախագիծն այն է, ինչ կա։ Այն պետք է անցնի օրենսդրական ընթացակարգեր։ Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա»։

Դյուժարիկը նաեւ հիշեցրել է, որ դեռ մինչեւ ԱՄՆ բյուջեի մասին հայտնի դառնալը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշտ կոչ էր արել կազմակերպության բոլոր դեպարտամենտներին ավելի խնայողաբար օգտագործել ֆինանսական ռեսորսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ