News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային նոր օրենսգրքում գործատուներին ավելի քիչ կկարգավորեն եւ ավելի շատ հարցեր կթողնեն աշխատողների հետ բանակցությունների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով օրենսգրքի նոր խմբագրության ուղղությամբ աշխատանքը:

Նման բանակցությունների հարցում միանգամայն հնարավոր թերահավատության մասին նկատառմանը Պետրոսյանը հակադարձեց. Հայաստանում 18% գործազրկության պայմաններում հարկ է մտածել, իսկ կյանքում ամեն ի՞նչ է օրենքով ընթանում: Այդ պատճառով կառավարությունը որոշել է աշխատանքային հարաբերությունների մի մասը թողնել պայմանավորվածության վրա: Եվ հենց այս դեպքում, ըստ Պետրոսյանի, շատ կարեւոր է, որպեսզի աշխատողը ոչ թե միայնակ համաձայնության գա, այլ արհմիության աջակցությամբ:

«Դժվար է ժխտել. շատ հաճախ (իհարկե՝ ոչ միշտ) իրավիճակի տերը մեզ մոտ գործատուն է: Բայց երբ նրա առջեւ կանգնի արհմիությունը, այդ դեպքում ամեն ինչ կփոխվի: Այդ դեպքում մենք հույս ունենք, որ աշխատողները կձգտեն կոլեկտիվ բանակցությունների»,- նշեց փոխնախարարը:

Արհմիություններ պետք է լինեն, թե՝ ոչ, պետք է որոշեն աշխատողները, այլ ոչ պետությունը, քանի որ արհմիությունը պետք է անկախ լինի:

«Շատերին թվում է՝ պետությունը կհրամայի, այդ ժամանակ էլ արհմիությունները կուժեղանան: Ադրբեջանում այդպես էլ եղավ: Ալիեւը հրամայեց՝ հայտնվեցին: Բայց ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ արհմիություններն ազդեցության լծակ են պետության ձեռքում: Իսկ դրանք պետք է աշխատողների ձեռքում լինեն»,- պարզաբանեց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ